-
13.09.2017|
22:22
Պետք է հասկանալ, թե Հայաստանի ԶՈՒ տանկերը «նախադու» են, թե ոչ` սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում հարցրել է «Ելք» դաշինք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Ի պատասխան՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ ՀՀ ԶՈՒ-ն մարտունակ է և պատրաստ կատարել մարտական առաջադրանքները։ Մշտական զորավարժություններն ու ստուգումները հաստատում են դա։
-
12.09.2017|
22:55
Իշխան Զաքարյանը հայտնվեց ու արդեն երկրորդ օրն է` գալիս է խորհրդարան, իհարկե, դեռ միայն կոճակ է սեղմում և հեռանում: Մինչ այդ նա հարցերից խուսափելու համար հայտարարեց, որ կայքերից մեկին հարցազրույց է տվել:
-
12.09.2017|
14:14
«Ժամանակը» գրում է. «Խորհրդարանում կոռուպցիոն սկանդալ է բացահայտվել, որը գաղտնի է պահվում: Աշխատանքից ազատվել են ԱԺ աշխատակազմի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, որ տարիներ շարունակ տնօրինել են խորհրդարանի նյութական և ֆինանսական միջոցները:
-
11.09.2017|
21:12
Չգիտես ինչու վերջին շրջանում պետական տարբեր գերատեսչությունների լրատվական հարցերով պատասխանատուները փորձում են, մեղմ ասած, դասեր տալ լրագրողներին և «գոհարներ շաղ տալ»:
-
09.09.2017|
09:20
Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծ է ներկայացրել: Սեպտեմբերի 8-ին խմբակցության նիստում ընդունվել է օրենսդրական նախաձեռնության կարգով «ՀՀ-ի մասով ԵԱՏՄ Պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ ներկայացնելու վերաբերյալ որոշումը։
-
05.09.2017|
10:27
Հետընտրական ամառը, ինչպես և կարելի էր սպասել, բավականին հանգիստ էր, քաղաքական անցուդարձը՝ պասիվ։ Եվ դա բնական է. նույն իրավիճակն ամենուր է ու գրեթե միշտ։ Փաստն այն է, որ քաղաքական կյանքն ունի հատկություն. արձակուրդների շրջանում ակտիվությունն ինչ-որ չափով մարում է, քանի որ հասարակությունը նույնպես իրեն հեռու է պահում քաղաքական գործընթացներից և կարծես որևէ լուրջ ցանկություն չունի հեղձուցիչ տապին նման պրոցեսների մեջ ներգրավվելու։
-
04.09.2017|
21:59
Այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հետաքրքիր որոշում է կայացրել. պատժել հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամներ Արտակ Սարգսյանին («ՍԱՍ-ի Արտակ») և Արկադի Համբարձումյանին («Դերժավայի Արկադիկ»), քանի որ վերջիններս հանձնաժողովի աշխատանքներից պարբերաբար և անհարգելի բացակայել են: Այս որոշումը կուղարկվի ԱԺ նախագահին:
-
03.09.2017|
11:06
Երեկ ահազանգ էր ստացվել, որ Ազգային ժողովի շենքում ռումբ կա:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրել են, որ տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել, ժամը 13:30-ին որոնման աշխատանքներն ավարտվել են:
-
02.09.2017|
15:12
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 06:56-ին, ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում ռումբ կա տեղադրված:
-
02.09.2017|
09:49
ՀՀԿ-ն քննարկելու է վարչապետի հարցը ապրիլին՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նա ընդգծել է, որ վարչապետի հարցում ՀՀԿ-ն միատարր է և ունի ընդամենը մեկ կարծիք։